Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին եռակողմ հանդիպման արդյունքներին հաջորդած իր հայտարարության մեջ ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Երկու երկրների ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և օրակարգային այլ հարցեր», - ասել է Շառլ Միշելը։
«Առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու հարգել համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- ասել է նա։
Ըստ նրա՝ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն։
ԵՄ խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-ն ունի միայն մեկ նպատակ՝ օգնել կողմերին հասնել խաղաղության։ «Այդ նպատակով մենք պայմանավորվեցինք եւս մեկ հանդիպում անցկացնել Բրյուսելում հուլիսին, իսկ մինչ այդ նախատեսվում է եւս մեկ հանդիպում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում»,- ասել է նա։
«Մեր մտքերի փոխանակությունը եղել է անկեղծ և բաց: Մենք միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը: Անհրաժեշտ է պահպանել այն թափը, որ վճռական քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:
Նմանատիպ հոդվածներ
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Առաջիկա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն
Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթ...
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդ...
Փաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ ՀՀ կառավարություն
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...