Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,34%-ը։
Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 45%-ը։
Եթե բոլոր քվերաթերթիկների հաշվարկից հետո թեկնածուներից որևէ մեկը հաղթահարի 50%-ի շեմը, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ՝ որոշիր փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։
Էրդողանն ասել է, որ հավատում է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելուն, բայց պատրաստ է երկրորդին։ Իր հերթին, Քըլըչդարօղլուն հայտնել է, որ Էրդողանը չի ստացել իր ակնկալած արդյունքը.
«Եթե մեր ժողովուրդը պահանջի երկրորդ փուլ, դա մեզ համար պատիվ կլինի։ Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք երկրորդ փուլում։ Հասարակության մեջ փոփոխությունների պահանջարկը կազմում է ավելի քան 50 տոկոս»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հ...
Առաջիկա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն
Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթ...
Փաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ ՀՀ կառավարություն
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...