Տնտեսություն

411 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար․ ՄԱԿ

411 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար․ ՄԱԿ

Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերին ու միջազգային ֆինանսական օգնությանը՝ Ուկրաինայի տնտեսությունը 2023 թվականին լճանալու է, վերականգնման արժեքը ներկայումս գնահատվում է 411 միլիարդ դոլար։ Այս մասին նշվում է երեքշաբթի հրապարակված ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունն ու դրա հեռանկարները» զեկույցում։ Այս մասին գրում է ТАСС-ը։

 

«Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի հետևանքով կորցրել է իր արդյունաբերական հզորությունների և էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը և 2022 թվականին կրճատվել է 29,1%-ով: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը, ներառյալ ԱՄՀ-ի վարկը և ուղղակի բյուջետային աջակցությունը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից, երկրի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, լճանալու է 2023 թվականին: Երկարաժամկետ հեռանկարները կախված են պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից ու վերականգնումը ֆինանսավորելու երկրի կարողությունից, որը արժեքը գնահատվել է մինչև 411 միլիարդ դոլար»,- նշվում է զեկույցում։

 

ԱՊՀ մյուս երկրներում ու Վրաստանում տնտեսական զարգացման դինամիկան դրական է։ «Էներգիա արտահանող երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը, կշահեն նավթի ավելի բարձր գներից՝ ՕՊԵԿ + արդյունահանման կրճատման արդյունքում: ԱՊՀ երկրների և Վրաստանի ընդհանուր ՀՆԱ-ն, 2022 թվականին 1,9 տոկոս անկումից հետո, ակնկալվում է, որ կաճի 0,6 տոկոսով 2023-ին, իսկ 2024-ին աճը կարագանա մինչև 2,2%»,- նշվում է զեկույցում։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250