Ցանկացած ստորագրություն՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու, կլինի ոչ լեգիտիմ․ արցախցի պատգամավոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և, առհասարակ, Արցախի վերաբերյալ այս կամ այն ժամանակահատվածում գործող իշխանության ցանկացած ստորագրություն՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու, կլինի ոչ լեգիտիմ։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա հիշեցրել է, որ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոլ է, որ Հայաստանի համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կհիշատակվի Ադրբեջանի կազմում։ Ուստի այս նորմատիվ իրավական ակտը շրջանցող ցանկացած որոշում, ըստ նրա, կլինի թե՛ Հայաստանի Սահմանադրության, թե՛ օրենքի խախտում։
«Արցախի ժողովուրդը բազմիցս ասել է, որ պաշտպանելու է իր ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա պետք է հասկանալ, և բոլոր քայլերը պետք է տեղավորվեն այս գաղափարի մեջ։ Այս տրամաբանությունից դուրս ցանկացած գործողություն, ցանկացած ստորագրություն ոչ լեգիտիմ է»,-նշել է արցախցի պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հ...
Առաջիկա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն
Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթ...
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...