ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակայն FLY ONE ARMENIA ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է:
Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը ի վերջո տեղի ունենալու՞ է: Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սիլ» ջուր տվեցին: Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Կառլեն Ասլանյանը և կից տեղադրել տեսանյութ։
«Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում: Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց: Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի»,- գրել է լրագրողը։
Auroranews-ը մանրամսներ ստանալու նպատակով կապ հաստատեց ավիաընկերության հետ։ Աշխատակիցը մասնավորապես նշեց․ Սույն թվական մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։
Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։
Թե Երևանում, թե Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերություն տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։
Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...