Էրդողանը զգուշացրել է, որ ընդդիմությանը թույլ չի տա հարձակվել Ռուսաստանի, Պուտինի վրա
Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է Թուրքիայում նախագահական ընտրություններին և կեղծ տեղեկություններ տարածում թեկնածուների մասին: Էրդողանը զգուշացրել է, որ թույլ չի տա ընդդիմությանը հարձակվել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
«Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ շատ ավելի լավն են և ոչ պակաս կարևոր, քան ԱՄՆ-ի հետ: Պարոն Քեմալը նաև ասում է, որ կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին: Ո՞վ եք դուք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեք»,- ընդգծել է Էրդողանը, հավելել՝ Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական ամուր կապեր ունեն, մեծ է գործակցության ներուժը նաև զբոսաշրջության ոլորտում:
Էրդողանն անդրադարձել է նաև Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում իր թիմը կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նաև նախագծի իրագործման քարտեզը, որի համաձայն նախատեսված ճանապարհը չի անցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով:
Էրդողանը մտահոգություն է հայտնել՝ Քըլըչդարօղլուն մտադիր է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով Ադրբեջանը: Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը չի ընդունի որևէ նախագիծ, որը կարող է վնասել Բաքվի և Անկարայի եղբայրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներից»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ըն...
«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում
Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Սյունիքում՝ Կոռնիձորում։ «Հայաստանին պարտադրվող...
ՌԴ փոխվարչապետը՝ աշխատանքային եռակողմ խմբի հանդիպման ժամանակի ու վայրի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքա...
Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազա...