Պետդեպը նախազգուշացնում է Վրաստանին. ՌԴ-ի հետ ուղիղ չվերթների վերսկսման հետևանքները
ԱՄՆ-ն ընդունում է վրացական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, եթե երկիրը վերսկսի ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ։ Նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, մենք, իհարկե, անհանգստացած կլինեննք։ Վրաստանում ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռներ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը:
Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի այս երկիր ուղիղ չվերթների արգելքը։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, նախատեսվում է ամեն շաբաթ 7 ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ներքին ինքնաթիռներով։