Թբիլիսին պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ չի սահմանի։ 

«Մենք միակողմանի տնտեսական պատժամիջոցներ չենք սահմանի Ռուսաստանի դեմ, քանի որ այդ քայլով մենք մեծ խնդիրներ կստեղծենք մեր բնակչության և բիզնեսի համար»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։ 

Միաժամանակ նա նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունները և քաղաքացիները չեն կարողանա օգտվել Վրաստանի տարածքից։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ առևտրին և տնտեսությանը, դա բխում է մեր շահերից: Բոլորը պետք է ըմբռնումով վերաբերվեն այս փաստին, և առաջին հերթին մեր ընկերները, եթե նրանք իսկապես մեր ընկերներն են և այլ մտադրություններ չունեն», - ասել է Ղարիբաշվիլին: 

Նա նշել է, որ հարցնում է «եվրոպացի ընկերներին, ովքեր խորհուրդ են տալիս դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ, չվերսկսել թռիչքները, ինչո՞ւ դուք ինքներդ դա չեք անում, մի՛ դադարեցրեք առևտուրը»։ «Միայն անցյալ տարի Եվրոպան Ռուսաստանին մոտ 300 միլիարդ է տվել»,- ասել է Վրաստանի վարչապետը։ 

Ղարիբաշվիլին ասել է, որ վրաց ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, կայունություն և երկրի միավորում։

Քաղաքականություն