ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան ՀՀ-ի առաջ 3 կարևոր քաղաքական պահանջ է դնում սահմանը բացելու համար. Խաչատրյան
Դիտարկմանը, որ, ըստ իշխանական պատգամավորների, Թուրքիան չի ուզում սահմանը բացել, քանի որ դա կնպաստի Հայաստանի տնեսական բարգավաճմանը, նման պնդումները պարզապես ծիծաղելի են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Թուրքիան սահմանը փակել է, առաջ է քաշել քաղաքական պահանջներ, որոնք բազմիցս է կրկնել։ Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է և Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստանի արևմուտ թուրքախոս պետությունների միջև ցամաքային կապի հաստատումն է։ Որևէ բան չի փոխվել, և դրա համար նրանք պատրաստ են նախկին ճնշումները կիրառել և նոր ճնշումները կիրառել»,-ընդգծել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...