ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը։
Այսուհետ 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։
«Որոշում եմ. սահմանել, որ 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելն ու ՌԴ-ից ելքն իրականացնում են առանց մուտքի արտոնագրի` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերի (Վրաստանի քաղաքացու, դիվանագիտական, ծառայողական անձնագրեր, նավաստու գրքույկ, Վրաստան վերադառնալու ճամփորդական փաստաթուղթ) հիման վրա։ Բացառություն է լինելու աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՌԴ մուտք գործելու դեպքում, կամ 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու, այդ թվում` կրթություն ստանալու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Պուտինը նաև չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականի ամռանը։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...