Լավրովը Թուրքիային անվանել է ՌԴ-ի լավ հարևան և կարևոր գործընկեր
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերներին մաղթել է մայիսի 14-ին նախանշված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում և վստահություն հայտնել, որ դրանք կլինեն արդար և թափանցիկ: Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը։
«Կցանկանայի թուրք գործընկերներին մաղթել հաջող համընդհանուր ընտրություններ՝ օգտվելով այս հնարավորությունից։ Ինչքան գիտեմ՝ այդ ընտրությունները երկրից դուրս արդեն սկսվել են։ Համոզված եմ, որ դրանք լինելու են արդար, թափանցիկ, ապահովելու են հնարավորություն արտահայտելու թուրք ժողովրդի կամքը՝ ինչ արտաքին միջամտություն էլ լինի»,- ասել է Լավրովը Մոսկվայում բացելով Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ քառակողմ հանդիպումը։ Լավրովը Թուրքիան անվանել է ՌԴ-ի լավ հարևան և կարևոր գործընկեր։
«Մենք տեսնում ենք, թե որքան է աճել նրա միջազգային և տարածաշրջանային հեղինակությունը վերջին տարիներին, և մենք վճռական ենք՝ է՛լ ավելի ընդլայնելու և ամրապնդելու մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում չորս երկրների ԱԳ նախարարները քննարկում են սիրիական զարգացումները, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...