Կիևը բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Հաղթանակի շքերթին. Զախարովա
Կիևի ղեկավարությունը, հավատարիմ ֆաշիզմին, բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին։
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, համաձայն որի ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ։
«Կիևի ռեժիմն ավելի հեռուն գնաց. ներգրավել ամբողջ հասարակությանը ոչ միայն հետապնդումների և նացիստական սեգրեգացիայի մեջ, այլ ուղղակիորեն ահաբեկչական գործողությունների մեջ: Աշակերտը գերազանցել է ուսուցչին»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նշենք, որ մայիսի 9-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ էր անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...