Ֆրանսիայում կարգելափակվեն պատժամիջոցների տակ հայտնված ԶԼՄ-ների լուրերը տարածող կայքերը
Ֆրանսիայի իշխանությունները «Թվային տարածքի անվտանգության մասին» նոր օրինագծի շրջանակներում կարգելափակեն պատժամիջոցների տակ գտնվող լրատվամիջոցների տեղեկատվությունը հեռարձակող կայքերը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի թվայնացման և հեռահաղորդակցության հարցերով նախարար-պատվիրակ Ժան Նոել Բարրոն` օրինակ բերելով Sputnik-ը և RT France-ը։
Նախարարությունում հայտարարել են, որ այդ միջոցը թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին թվային տարածքում, հատկապես քարոզչական կոնտենտի տարածման սպառնալիքի դեպքում:
Բարրոյի խոսքով` հուլիսի սկզբին օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։Ավելի վաղ Միացյալ նահ...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Ավելի վաղ հ...