Երբ Ադրբեջանը չի հաջողում բանակցային գործընթացում, դիմում է ուժի կիրառմանը․ ադրբեջանագետ
Բանակցային գործընթացից ու քննարկումներից ես որևէ դրական արդյունք չեմ կարող ակնկալել՝ անկախ նրանից, թե որտեղ են անցկացվում դրանք՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը։
Ադրբեջանագետի կարծիքով՝ հայկական կողմը հստակ հասկացել է Ադրբեջանի տակտիկան, այն է՝ անընդհատ առաջ մղել նոր պահանջներ՝ փորձելով հասնել Հայաստանի կողմից նոր զիջումների։
«Ընդ որում, երբ Ադրբեջանը չի հաջողում բանակցային գործընթացում, դիմում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը»,- ասել է նա։
Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմի թիվ մեկն խնդիրը պետք է լինի ուժի և ուժի սպառնալիքի բացառման դրույթը և այդ մասին բարձրաձայնումը։
«Երբ ասում ես, որ Արցախը պատրաստ ես ճանաչել Ադրբեջանի մաս, այդ ֆոնին Ալիևը, օրինակ՝ խոսում է Սյունիքի նկատմամբ իր հավակնություններից»,- քննադատելով իշխանությունների գործելաոճը՝ ասել է Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա համոզմամբ՝ այսպիսով Հայաստանի իշխանությունները գրգռում են Ալիևի ախորժակը։
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։Ավելի վաղ Միացյալ նահ...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Ավելի վաղ հ...