Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում. Աբրահամյան
Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.
«Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է:
Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը:
Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում:
Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դիֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել:
Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...