ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը
Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։ Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:
Երթի մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։
«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։