Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց մենք գլուխ կհանենք. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի բացման ժամանակ նշել է, որ Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սանձազերծվել, սակայն երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, այն կպաշտպանի նաև Դոնբասի բնակիչներին և կապահովի իր անվտանգությունը:
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ քաղաքակրթությունն այսօր կրկին բեկումնային փուլում է։ Հատուկ ռազմական գործողությանը մասնակցողներից է կախված Հայրենիքի անվտանգությունը, հիմա ավելի կարևոր գործ չկա։
«Չափից դուրս փառասիրությունը, ամբարտավանությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը։ Այն դարձել է պետական հեղաշրջման և դրա հիման վրա ստեղծված իր արևմտյան տերերով հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան շահադիտական ծրագրերի իրականացման գործում»,-նշել է Պուտինը։
Նշենք, որ Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...