Արցախի ղեկավարությանը ճանապարհային քարտեզ ենք փոխանցել․ Ռուբեն Վարդանյան
Վերջին երկու ամսում աշխատանքներ ենք իրականացրել, որոնց մասնակցել է 4 կուսակցության ղեկավարություն։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ինչպե՞ս ենք տեսնում ապագա Արցախը։ Մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը, որը փոխանցել ենք և՛ նախագահին, և՛ ԱԺ ղեկավարին ու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այդ ծրագրերը վերցնել ու առաջ գնալ։ Բայց ուզում եմ ասել՝ եթե չեք անում, մենք պատրաստ ենք անել, որովհետև այլ ճանապարհ չկա։ Մենք շատ խնդիրներ ունենք, բայց խոսքից գործի պետք է անցնենք»,- ասել է Վարդանյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ակցիան։ Ցուցարարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են դուրս եկել Հայաստանի և Արցախի դրոշներով, ինչպես նաև հայրենիքի անկախության համար զոհված զինվորների և սպաների լուսանկարներով։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...