Ռուս հաքերները ԱՄՆ-ի պաշտպանության համար վտանգավոր գաղտնի տվյալներ են վաճառում
Հայտնաբերվել են բազմաթիվ խմբեր, որոնք Telegram - ում վաճառում են ամերիկյան գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտպանական և ֆինանսական:
Ըստ Financial Times-ի լրագրողների նրանցից շատերը կապված են ռուս հաքերների հետ։ Թերթը սեփական հետաքննություն է անցկացրել և Telegram-ում հայտնաբերել բազմաթիվ խմբեր, որոնցում հաքերները վաճառում են տասնյակ հազարավոր գաղտնի տվյալներ, որոնցից մի քանիսն ուղղակի վտանգ են ներկայացնում ԱՄՆ պաշտպանության համար։
«Նույնիսկ հին գաղտնի փաստաթղթերը գործառնական արժեք ունեն. դրանք ցույց են տալիս, թե ինչպես ենք մենք մոտենում խնդիրներին, ինչպես ենք գնահատում սպառնալիքները, ինչպես ենք կրթում մարդկանց», - նշում է FT-ն:
Միևնույն ժամանակ, որոշ հաքերներ լրագրողներին ասել են, որ այս բոլոր խմբերը միայն այսբերգի գագաթն են։ Հաքերներից մեկը լրագրողներին ցույց է տվել արդյունաբերական գործընթացի թեստային տվյալներ, որոնք նկարագրված են որպես համաձուլվածքի արտադրություն, որն օգտագործվում է ԱՄՆ-ի հետևակի մարտական մեքենաների զրահը ամրացնելու համար: Մեկ այլ ալիքում էլ, թերթի լրագրողը կարողացել է ձեռք բերել այն մարդկանց ցուցակը, որոնց արգելված է թռչել ԱՄՆ, այնտեղից կամ երկրի ներսում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...