Բեռլինի դատարանն արգելել է մայիսի 9-ին ցուցադրել Ռուսաստանի դրոշը
Բեռլինի Գերագույն վարչական դատարանը չեղյալ է հայտարարել մայիսի 8-ին և 9-ին կայանալիք միջոցառումներին ռուսական դրոշների և խորհրդանիշների ցուցադրման թույլտվությունը։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։
Դատարանը որոշել է, որ արգելվում է ցուցադրել և կրել ԽՍՀՄ դրոշը, ինչպես նաև Սուրբ Գեորգիևյան ժապավեններն ու դրոշները։ Այս որոշումը չի կարող բողոքարկվել։
Մայիսի 5-ին Բեռլինի ոստիկանությունը ժամանակավոր արգելք է դրել Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշների օգտագործման վրա Տրեպտո այգում, Տիերգարտենում և Շյոնհոլցեր Հայդե զբոսայգում գտնվող խորհրդային հուշահամալիրներում: Միաժամանակ հաղորդվել է, որ սահմանափակումները չեն տարածվի Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և դիվանագետների վրա։
Մայիսի 7-ին Բեռլինի վարչական դատարանը չեղարկել է ոստիկանության արգելքը։
Պարզաբանվել է, որ թույլտվությունը վերաբերում է միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 9-ին Հունիսի 17 փողոցում։
Ոստիկանությունը բողոքարկել է այս որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։Ավելի վաղ Միացյալ նահ...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...