Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է interfax.az-ը։
«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Արտգործնախարարները նաև քննարկել են ԱՄՆ-ում (մայիսի 1-4) Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ (ԱԳ նախարարների մակարդակով) բանակցությունները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հիշեցնենք` երեկ երեկոյան Վաշինգտոնում ավարտվել են Միրզոյանի և Բայրամովի 4-օրյա բանակցությունները: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...