Վաշինգտոնում ավարտվել են Միրզոյանի և Բայրամովի 4-օրյա բանակցությունները
Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների 4-օրյա բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։
«Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից»,- հայտնել է Բլինքենը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց են տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։
«Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որ հասնեն վերջնագծին»,- նշել է Բլինքենը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...
ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաս...
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այդ մասին նա նշել է Պրահա...
Փաշինյանը Չեխիայի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր...