ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծնողին 3 ձեռք են տվել, ասել են՝ ձեր տղան է, հուղարկավորեք. Թագուհի Թովմասյան
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ունեն փաստեր, որ իրենց որդիները գերեվարված են, չնույնականացված գերիների թվում, սակայն իշխանությունը չի աշխատում նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո։
«Շատ ծանր խոսակցություն էր։ Պատմում են՝ դեպք է եղել, երբ պատկան մարմինը ծնողին տվել է երեք ձեռք, ասել՝ ձեր որդին է, հուղարկավորեք։ Այլ ծնող 1․83 հասակով որդի ունի, բայց իրեն տվել են 1․60 հասակով տղայի ԴՆԹ նույնականացման տվյալ, իր տղան 43 համար կոշիկ էր հագնում, տվել են ցածրահասակ տղայի մասունք։ Ասում են՝ հարմարվեք։ Նույնականացման դաշտում տեղի են ունենում գործողություններ, որոնք ուղղակի սյուրռելիզմի դաշտից են։ Ծնողներն ահռելի հետաքննական աշխատանքներ են կատարել, հանգամանքներ պարզել իրենց որդիների զոհվելու կամ գերեվարման դեպքերից»,- ասել է Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ ծնողները տեղզննման աշխատանքներ են կատարել, այլ փաստեր հավաքել, բջջային օպերատորից տվյալներ դուրս բերել։
Մանրամասները` տեսանյութում: