ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում մեղուների պարսը կուտակվել է ինքնաթիռի թևին. թռիչքը 4 ժամով հետաձգվել է
ԱՄՆ-ում թռիչքը չորս ժամով հետաձգվել է, քանի որ ինքնաթիռի թևին մեղուների պարս է կուտակվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հյուսթոնից Ատլանտա ուղևորվող ինքնաթիռի ուղևորը:
«Իմ թռիչքը Հյուսթոնից հետաձգվել է, քանի որ մեղուները հավաքվել են ինքնաթիռի թևերից մեկի վրա։ Մեզ չեն թողնի, քանի դեռ մեղուներին չեն հանել»,- գրել է օգտատերը:
Ինքնաթիռի հրամանատարը հայտարարեց, որ մեղվապահը միջատներին չի հեռացնի, քանի որ ինքնաթիռին դիպչելու թույլտվության չունի, իսկ վնասատուների դեմ պայքարի ծառայությունները թույլ չեն տա ցողել մեղուներին։
Կնոջ խոսքով՝ մեղուներն ինքնուրույն թռչել են, երբ օդանավի շարժիչներից մեկը միացել է։