Էրդողանի մրցակիցը հաղթելու դեպքում քաղաքացիներին հորդորել է մնալ տանը
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքից նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններում հաղթելու դեպքում կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Քըլըչդարօղլուն կարծում է, որ ընտրությունների հաջորդ գիշերը իր կողմնակիցները կարող են բախվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հավատարիմ «զինված տարրերի» հետ։
«Մեր հաղթանակից հետո բոլոր քաղաքացիները պետք է մնան տանը և փողոցում տոն չանեն։ Ինչ-որ մեկը կարող է անկարգություններ հրահրել, ինչ-որ մեկին սադրել, հնարավոր է զինված տարրերը դուրս գան փողոց»,- ասել է նա։
Նշենք, որ Քըլըչդարօղլուն համարվում է գործող նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կընդգծի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ «հավասար հարաբերություններ կփնտրի Ռուսաստանի հետ քննարկումներում»։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...