Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործո՞ւմ են. քաղտեխնոլոգը` Ղազայանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին և անդրադարձել ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հանցագործության մասին հաղորդագրությանը, որը հնչել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ներկայությամբ: Քաղտեխնոլոգը ՆԳ նախարարին խնդրել է օրենքով սահմանված կարգով, պատասխանել իր հարցերին:
 

«1. Ես հաճախ եմ ներկա լինում միջին վիճակագրական խնջույքերին և երբևէ չեմ նկատել, որ այդ խնջույքներին թմրանյութեր օգտագործվեն: Կարծում եմ Դուք ևս հաճախ եք ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին: Խնդրում եմ պատասխանեք Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործում են, թե՞ ոչ: Եթե օգտագործում են, ապա ինչու Դուք չեք կալանավորում այդ մարդկանց, իսկ եթե չեն օգտագործում, ինչու չառարկեցիք պատգամավորին:

 

2. Ճշտել եք արդյոք, կոնկրետ որ գիշերային ակումբներում են անցնում պատգամավորի նշած «միջին վիճակագրական խնջույքները»: Օրինակ, Տերյան փողոցի վրա գտնվող ակումբներում նման «խնջույքներ» շուտ-շուտ են անցնո՞ւմ... կամ Սարյանի սրճարաններում:
 

3. Նման «խնջուքներն» ո՞վ է կազմակերպում, ո՞վ է «հաճույք ստանում» այդ խնջույքներում և ո՞վ՝ հարստանում», - գրել է նա և հավելել, որ հարցերն ամենևին հռետորական չեն:


Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը երեկ հայտարարեց, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց ուղղեց ոստիկանապետին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:
 

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը իր պատասխանում նշեց, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում եւ ուղղակի պարտավոր են արձագանքել այդօպերատիվ տեղեկություններին
 

«Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք  հանդիսացել տվյալ տնտեսվարողին: Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարեւորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա: