ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում դժվարություններ կան: Անցյալ տարի մենք հյուրընկալել էինք ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց, ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել կարևոր որոշումների շուրջ: Եվ մենք հայտարարեցինք մեր դիրքորոշումը, մեր դժգոհությունը ՀԱՊԿ-ից»,- ասել է Փաշինյանը՝ հինգշաբթի ելույթ ունենալով Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը «չի կարողացել կատարել այն պարտավորությունները, որոնք այդ կազմակերպությունն ունեցել է և ունի Հայաստանի հանդեպ»։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այդ մասին նա նշել է Պրահայի անդրատլա...
Փաշինյանը Չեխիայի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր...