
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կատուները հարևաններից թալանել են մոտ 146 հազար դրամի իրեր. Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում կլեպտոման կատուները հարևաններից թալանել են մոտ 146 հազար դրամի իրեր: Այս մասին պատմել է կատուների տիրուհի բրիտանացի Դոննա Հիբերտը։ Գողացված իրերի թվում են եղել դիզայներական կոշիկներ և թանկարժեք ներքնազգեստ։ Կնոջ խոսքով՝ կատուներն իրեն բերել են նաև առաձգական վիրակապեր, խոհանոցային սրբիչներ և սպունգեր։
«Մի անգամ կենդանիները նույնիսկ դրամապանակ են բերել, բայց պարզվել է, որ այն դատարկ է։ Գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է 300 ֆունտ (մոտ146 հազար դրամ)», - ասել է կատուների տիրուհին:
Այժմ Մեծ Բրիտանիայի բնակչուհին փորձում է վերադարձնել կատուների գողացած իրերը և այդ մասին գրել է սոցիալական ցանցերում:
«Իմ կատուները գողեր են: Տարիների ընթացքում նրանք շատ իրեր են բերել: Ես ունեմ բեյսբոլի գլխարկ, երշիկեղեն, կատվի կեր, հողաթափեր, գուլպաներ և նույնիսկ կոշիկներ: Եթե դրանք ձերն են և դուք ցանկանում եք վերադարձնել, խնդրում եմ գրեք ինձ:
Այսպիսով, ահա թե որտեղ կարող են անհետանալ այն իրերը, որոնք դուք մոռացել եք, թե որտեղ եք դրել…», - գրել է նա: