Նոր առաջարկ Գերմանիայից՝ Գրենլանդիայի վերաբերյալ. Bloomberg
Գերմանիան ծրագրում է նախաձեռնել ՆԱՏՕ-ի հետ համատեղ նոր առաքելություն՝ «Արկտիկական պահապան» անվամբ, որը կներառի նաև Գրենլանդիան։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նախաձեռնության նպատակն է ամրապնդել դաշինքի ներկայությունը Արկտիկայում և նվազեցնել լարվածությունը ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի շուրջ առաջացած հարցերի ֆոնին։
Գործակալությունը նշում է, որ նախաձեռնությունը գտնվում է քննարկման փուլում և դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ Այնուամենայնիվ, մի շարք դաշնակից երկրներ հետաքրքրված են Արկտիկայում անվտանգության համակարգված մեխանիզմների ձևավորմամբ՝ տարածաշրջանի ռազմավարական նշանակության աճի պայմաններում։
Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը նույնպես բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ Գրենլանդիա հնարավոր զորք ուղարկելու հարցի շուրջ։ Քննարկումները շարունակվում են, իսկ պաշտոնական հաստատումներ այս փուլում դեռ չեն հնչել։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...