Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կոչը հայ ժողովրդին
Ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։
Հայրապետը հայտարարել է «Հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։
Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։
Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգեւոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։
«Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետեւաբար, հրամայական եւ անյետաձգելի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներկա պայմաններին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգեւոր արժեքների վրա»,-ասվում է հռչակագրում։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...