Հռոմի պապը կոչ է արել. անհապաղ դադարեցրեք բռնությունը և արդար պայքարեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել ընդլայնել երկխոսությունը՝ հաշվի առնելով Իրանում և Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին փոխանցում է APA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ միայն շարունակական շփման և փոխըմբռնման միջոցով հնարավոր է հաղթահարել առկա ճգնաժամերը։
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հռոմի պապը մատնանշեց երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակումները՝ նշելով, որ դրանք տեղի են ունենում խիստ ձմռան կեսին։
Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչության համար սա նշանակում է գոյատևման պայքար մթության և ցրտի մեջ։ Լևոն XIV-ը կրկին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բռնությունը և արդար պայքարել՝ հանուն խաղաղության»։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...