Խոշոր հրդեհ Նուբարաշենում. կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Լրատվականի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանը պարզել է AZAL ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը
AZAL ինքնաթիռը, ենթադրաբար, վնասվել է մարտագլխիկների բեկորներից, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, ասվում է Ղազախստան...
AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված Ադրբեջանը հայտարարություն է տարածել
Ադրբեջանը տեղեկատվություն է հրապարակել AZAL ինքնաթիռի վթարի տարելիցի կապակցությամբ Ղազախստանի կողմից հրապարակված նախնակա...
Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը վնաuվածքներ է ստացել
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռ...
15 հոգու կյանք խլած կրակոցների հեղինակը հայր ու որդի են. նոր մանրամասներ
Կիրակի օրը Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ լողափում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ:...