Տվեք ինձ նրան. նրա աստղը կմարի. Ծառուկյանի կոշտ քննադատությունը՝ Փիմբլեթի վերաբերյալ
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է դիվիզիոնի 5-րդ համար, անգլիացի Փեդի Փիմբլեթի աղմկահարույց հայտարարությանը։ Ավելի վաղ բրիտանացի մարտիկը կոշտ արտահայտություն էր արել Ծառուկյանի հասցեին՝ կապված հնարավոր գոտեմարտերից մեկի հետ, գրում է SPORT24-ը:
Ծառուկյանի խոսքով՝ UFC-ում մեծ հետաքրքրվածություն կա Փիմբլեթի կերպարի և կարիերայի նկատմամբ.
«Բոլորը գիտեն, որ UFC-ում ցանկանում են Փեդի Փիմբլեթի չեմպիոն դարձնել: Նրան հնարավորություն տրվեց: Հասկանալի էր, որ նա իմ հետ չի մրցի: Տվեք ինձ նրան. նրա աստղը կմարի: Փեդին ցանկանում է, որ ես վնասվածք ստանամ։ Ես նրա համար մղձավանջ եմ, և Փիմբլեթը գիտի, որ մեր մենամարտում պարտվելու է։ Նա կփորձի խուսափել ինձնից իր ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Արման Ծառուկյանը:
Ծառուկյանը նաև անդրադարձել է իր մարզավիճակին՝ նշելով, որ գտնվում է լիարժեք պատրաստվածության մեջ և պատրաստ է ընդունել UFC-ի առաջարկած ցանկացած մենամարտ:
Հավելենք, որ Փեդի Փիմբլեթ Ջասթին Գեյջիի դեմ կմենամարտի UFC-ի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար հունվարի 25-ին՝ Լաս Վեգասում կայանալիք մրցաշարում։





























