Մասսայական ցույցեր ԱՄՆ-ում՝ ICE-ի դեմ. պատճառը՝ երիտասարդ կնոջ սպանությունն է
Միացյալ Նահանգներում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցեր՝ կապված Մինեապոլիսում 37-ամյա Ռենե Գուդի մահվան հետ, որը սպանվել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործակալի կողմից։
Մինեապոլիսի իշխանությունները հայտարարել են ձերբակալված 30 ցուցարարների և մեկ վիրավոր ոստիկանի մասին, որի վրա սառույցի բլոկ են նետել: Ցուցարարների պնդմամբ ICE-ը (ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանություն) «մարդկանց է որսում» և քաղաքը վերածել է «մարտական գործողությունների գոտու»:
Ըստ դաշնային իշխանությունների՝ ICE գործակալները իրականացնում էին միգրանտների դեմ «պատմության մեջ ամենամեծ» գործողությունը: Մոտ 2000 դաշնային գործակալներ տեղակայվել էին Մինեապոլիս-Սուրբ Պողոս տարածքում: Գործողության ընթացքում գործակալներից մեկը մահացու կրակոցով սպանել է Ռենե Նիկոլ Գուդին, երբ նա գտնվում էր մեքենայի մեջ:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Գուդի մեքենան կայանված երթևեկելի գոտում՝ փակելով ICE մեքենայի ճանապարհը։ ICE սպա մոտեցել է մեքենային և քաշել վարորդի դռան բռնակը։ Այնուհետև մեքենան սկսել է շարժվել։ Մեքենայի առջև կանգնած մեկ այլ սպա մի կողմ է ցատկել և մի քանի կրակոց է արձակել։
Տեղական իշխանությունները պնդում են, որ կնոջ գործողությունները անվնաս են եղել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Գուդը փորձել է առևանգել գործակալին և միջադեպը որակում է «ներքին ահաբեկչության ակտ»:
Հավելենք՝ Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ «Ռենեի կյանքը խլվել է դաշնային կառավարության կողմից»։ Նրա մահից հետո Մինեապոլիսում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Խանութի տերը մաքրում է ձյունը և ինձ ասում է, սրա համար փող պիտի տաք․ Ավինյան
Առաջնային ու երկրորդային ճանապարհներին գրեթե խնդիր չենք ունեցել ձնամաքրման հետ կապված, բայց վարչական շրջանների կատարած ա...
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ զինվորական ծառայության․ Պապիկյան
Մենք ունեցել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, որով օրինակ կարևորներից եմ համարում պահեստազորից սպաների վերադարձը...
TRIPP-ը կիրականացվի Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ․ Միրզոյան
TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածք նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում, ապագայում հստակեցվելիք տեղադիրքե...
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթը սկսվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթը սկսվել է: Մասնակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվում են...