Թրամփը չի քննարկում Իրանում զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր միջամտության շրջանակում չի դիտարկում Իրանում ամերիկյան ռազմական զորախմբի տեղակայման տարբերակը։ Այդ մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից քննարկվող քայլերը Իրանում ստեղծված իրավիճակի ֆոնին։
Ավելի վաղ ամերիկյան որոշ պարբերականներ գրել էին, որ նախագահին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր հարվածների տարբեր սցենարներ՝ երկրում ընթացող բողոքի ցույցերի պայմաններում, և Թրամփը լրջորեն քննարկում է ռազմական գործողությունների հավանականությունը։
Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ նախագահը դիտարկում է այլ միջոցներ, սակայն քննարկվող տարբերակների մեջ ցամաքային զորքերի ուղարկում չի նախատեսվում:
Նախկինում Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Իրանի իշխանություններին, որ ցուցարարների սպանելու դեպքում, հետևանքները շատ վատ կլինեն: Նա նաև հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «օգնել» Իրանին՝ առանց մանրամասնելու հնարավոր քայլերի բնույթը։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...