Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Թորոսյանը հանձնարարականներ է տվել
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ պատրաստվում է մարզային հերթական այցին: Նա հայտնել է, որ լինելու է Արարատի մարզում:
«Ես ինքնս ինձ համար որոշել եմ, որ պետք է լինեմ մեր բոլոր տարածքային կենտրոններում ՄՍԾ-ների, նախարարության ենթակա հիմնարկներում, նաև այն բոլոր ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում, որոնք ծառայություններ են մատուցում մեր կողմից տրամադրվող դրամաշնորհներով:
Այս որոշումը պատահական չէ, մենք հաճախ առնչվում ենք մի երևույթի, երբ կարծես անջրպետ կա Երևանում որոշում կայացնողների և տեղերում տիրող իրավիճակի»,- ասել է նախարարը:
Թորոսյանը նաև նշել է, որ հաճախ իրեն հասնող նամակները, որոնք խնդիրների մասին են, անցած են լինում տարբեր օղակներով, իր հետևողականության արդյունքում մեծ մասը, որոնք օրենքի հետ տարաձայնություններ չեն ունենում, լուծումներ են ստանում: Ըստ Թորոսյանի, պատճառն այն է, որ ինքը փորձում է մտնել քաղաքացու, տվյալ ընտանիքի դրության մեջ և նույնն է սպասում նախարարության մյուս աշխատակիցներից, հատկապես՝ ղեկավար անձնակազմից:
Առավել մանրամասն՝ տեսանյությում:
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...