Իրանի կառավարության տապալումը կլինի՝ Համասի, Հեզբոլլահի և հուսիթների վերջը. Իսրայելում ԱՄՆ դեսպան
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ Իրանում ներկայիս իշխանությունների հեռացումը կնշանակի Թեհրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների վերջը, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահը» և հուսիթները: Դիվանագետը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Հաքաբին նշել է, որ իրանցի ժողովրդի հնարավոր որոշումը՝ ավարտելու ավելի քան 46 տարի տևած կառավարման շրջանը, կարող է արմատական փոփոխություններ բերել տարածաշրջանում։
Դեսպանի գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է նպաստել պարսկական մշակույթի վերածննդին՝ հիմնված կրթության, արվեստի, երաժշտության և ազգային ներուժի վրա։ Նրա համոզմամբ՝ դա միաժամանակ կնշանակի նաև Իրանի աջակցությամբ գործող զինված կառույցների գոյության ավարտը։
Հաքաբին իր հայտարարության մեջ շեշտել է, որ փոփոխությունները կախված են հենց իրանցի ժողովրդի ընտրությունից և ներքին քաղաքական գործընթացներից։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...