ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություններ ծրագրած ուկրաինացի գործակալներ են բացահայտվել

Ռուսական հատուկ ծառայությունները Ղրիմում ահաբեկչությունների շարք են կանխել, որոնք ծրագրում էր իրականացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը` թիրախավորելով ՌԴ մարզերի ղեկավարությանը։ Խուզարկության ժամանակ հանցավոր խմբի անդամների մոտ հայտնաբերվել է կիրառման համար պատրաստ 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, բրիտանական արտադրության պլաստիկ պայթուցիկ նյութեր։ Տեղեկությունը հայտնում է ria.ru-ն: 

 

«Որպես ոտնձգությունների օբյեկտ էին ընտրվել հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, խորհրդարանի նախագահ Կոնստանտինով Վ.Ա–ն և Յալտայի քաղաքապետ Պավլենկո Յա. Պ.–ն, ինչպես նաև թերակղզու տրանսպորտային ենթակառուցվածքների տարրեր»: 

 

Խուզարկության ժամանակ հանցավոր խմբի անդամների մոտ հայտնաբերվել է կիրառման համար պատրաստ 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, բրիտանական արտադրության պլաստիկ պայթուցիկ նյութեր` ընդհանուր մոտ 6 կգ քաշով։ Բացի այդ, ԱԴԾ–ն հայտնաբերել է ռազմական նշանակության էլեկտրական պայթուցիչներ, պայթուցիկ սարքերի գործարկման համար ռադիոկառավարվող մեխանիզմներ, մարդկանց հետևելու համար նախատեսված սարքեր և կապի միջոցներ։

 

Առգրավված պայթուցիկը նման է նրան, որը օգտագործվել է փետրվարի 23-ին Ղրիմում երկաթուղային գծերի պայթեցման ժամանակ։

Քրեական գործեր են հարուցվել, կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տվել, հետաքննությունը շարունակվում է։ Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանի որոշմամբ բոլոր ձերբակալվածները կալանավորվել են։

Քաղաքականություն