Զելենսկին` Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերում սպասվող կադրային փոփոխությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի Օդային ուժերում նախատեսվում են կադրային փոփոխություններ։ Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները պայմանավորված են ռուսական հարվածային անօդաչուների, մասնավորապես «Շահեդների», դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Զելենսկին ընդգծել է, որ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության բաղադրիչը, որը կենտրոնացած է հարվածային դրոնների դեմ հակազդման վրա, պետք է գործի զգալիորեն ավելի արդյունավետ և չթույլատրի այն խնդիրները, որոնք ներկայումս առկա են։
«Պաշտպանական սահմանները որոշ ուղղություններում կառուցված են ավելի լավ, սակայն կան ուղղություններ, որտեղ դեռ անհրաժեշտ է աշխատել և բավականին լուրջ աշխատել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են ինչպես կազմակերպչական, այնպես էլ կադրային որոշումներ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...