Իրանում հասունանում է հակակառավարական բողոքի ցույցերի երկրորդ ալիքը. WSJ
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իրանում աճում է հասարակական դժգոհությունը, որը կարող է վերաճել հակակառավարական բողոքի ցույցերի երկրորդ ալիքի։ Նշվում է, որ նոր ցույցերն ու երթերը պայմանավորված են առաջին բողոքի ալիքի կոշտ ճնշմամբ և հազարավոր մարդկանց մահվան վերաբերյալ տվյալներով։
Պարբերականի տվյալներով՝ բազմաթիվ իրանցիներ, չնայած հնարավոր ռիսկերին, բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունը գործող իշխանություններից։ Մասնավորապես նշվում է, որ զոհվածների հուղարկավորությունների և հոգեհացի ընթացքում սգացող հարազատները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։
Բացի այդ, դպրոցականները հրաժարվում են երգել հայրենասիրական երգեր, իսկ բուժաշխատողները հրապարակավ դատապարտում են այն բժիշկների և բուժքույրերի ձերբակալությունները, որոնք օգնություն են ցուցաբերել բողոքի ցույցերի ընթացքում տուժածներին։ Միևնույն ժամանակ, տեղական ակտիվիստների որոշ խմբեր արդեն բացահայտ կոչեր են հնչեցնում Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի իշխանության տապալման օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...