Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ է մեկնել իմ քաղաքական որոշմամբ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է գնացել իմ քաղաքական որոշմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Հակոբ Արշակյանը երեկ ասում էր, որ Ալեն Սիմոնյանի որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը գնացել։ Ի վերջո Ռուբեն Ռուբինյանն ո՞ւմ որոշմամբ է գնացել Վաշինգտոն», - հարցրել է ընդդիմադիր պատգամավորը, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ։ Դե յուրե որոշումն ինչպես է ձևակերպվել՝ ես մանրամասներին չեմ տիրապետում»։
Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ Ռուբինյանի՝ բանակցություններին մասնակցելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հա...
Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջ...
ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաս...
Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ավարտից հետո թվիթ է արել ու ամփոփել այսօրվա...