Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին: Այս մասին տեղեակցնում է Ամերիկայի Ձայնը։
Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:
Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...
Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ավարտից հետո թվիթ է արել ու ամփոփել այսօրվա...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հա...
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...