Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստացել ենք 4154 գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր. Քոչարյան

2020թ․ աշնանային պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացվի ևս 6 ամսով։Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ստացել են…

2020թ․ աշնանային պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացվի ևս 6 ամսով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ստացել են 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ շուրջ 14 հազար էջ ծավալով։

 

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու համար գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է։

 

Քոչարյանը կարևորել է հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության մասնակցությունը.

 

«Վերջնական փուլը տալու է շատ հարցերի պատասխաններ։ Ինչ կարդացինք՝ կարդացինք, ինչ փորձագետների ներգրավվեցինք՝ ներգրավվեցինք։ Այն, ինչ պետք է ամբողջացնենք, այդտեղ տեսակետների բախման կարիք կա, ընդ որում՝ օբյեկտիվ, փաստարկված»։ Ըստ նրա՝ ընդդիմությունը մասնակցելով կհամոզվի, որ որևէ մեկի դեմ դավադրություն չի պլանավորվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250