Գյումրիում կրակոցներ են հնչել, 15 պարկուճ է հայտնաբերվել․ մանրամասներ
Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում. ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են․ «Առավոտ»
Ապրիլի 20-ին բաժին է հրավիրվել Գեղադիր գյուղի բնակչուհի Լ. Հ-ն, որը հաղորդում էր տվել, թե ապրիլի 19-ին որդուն՝ Ս. Վ.-ին,...
Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակվել
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակե...
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք բերել
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտն...
ԼՂ-ում նոր հրամանատար գեներալ-գնդապետ Լենցովն այսօր կհանդիպի Պապիկյանի հետ. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն այսօր կժամանի Երևան և առաջիկա...