Հասարակություն
Կարևոր
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք բերել
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
«Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։
Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Մոսկվայում գտնվող «Армения» ռեստորանից հերքել են փակման մասին լուրերը. ԶԼՄ
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
5.0