ԵԽԽՎ համազեկուցողները՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչի մասին
ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը։ Այս մասին նշվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։
Կայքում հրապարակվել է ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) հայտարարությունը։
«Մենք վերահաստատում ենք 2022-ի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչը և հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023-ի փետրվարի 22-ին ընդունված որոշումը: Արդարադատության դատարանի որոշման մեջ նշվում էր, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվի»,– նշվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, համազեկուցողները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից աջակցվող բանակցային ջանքերը և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը։ Նրանք կոչ են անում նաև ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։
Նշվում է, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձելու է Լաչինի միջանցք գնալ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...