ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը
Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը և մի շարք ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, իր ելույթում անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։
Նշվել է, որ Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով։
Նշելով, որ ՄԱԿ կառույցները, այդ թվում` Անվտանգության խորհուրդը, քանիցս զգուշացվել են, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի՝ դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են։
ՀՀ մշտական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ էթնիկ ու ազգային հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ` միջազգային քրեական արդարադատության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։Ինչպես հաղորդում է...