Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններն այցելել են Տեղ գյուղ
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին: Վերջիններիս խնդրանքով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նախաձեռնել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:
Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը, որի կազմում եղել են Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի անդամ Էմմանուէլ Էսկաղ Դը Ռոմանովսկին, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին, փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյանը, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախորդ նախագահ Միշել Գիշաղը, այցելել են Սյունիքի մարզ:
Նրանք տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:
Մասնավորապես Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կորնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ վերջին այլընտրանքային ճանապարհն է ՝ Հայաստանն Արցախին կապող:
Հարցազրույցներում նրանք հայտնում են, որ արձանագրած իրավիճակը ֆրանսիայում բարձրաձայնելու են՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Նրանք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի սուվերեն տարածքի և հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ:
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին: Վերջիններս տպավորված են Նորավանքի պատմությամբ և Սյունիքի շքեղ բնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...