Իլոն Մասկը կարող է հաղթել 2024-ի ընտրություններում` դառնալով ԱՄՆ-ի նոր դեմքը. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Գիտելիք» մարաթոնի շրջանակում ելույթի ժամանակ
ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2024-ին, կարող է հաղթել մեծ հեղինակություն ունեցող անձը, ինչպիսին ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, այս պահին շատերն են խոսում այն մասին, որ Իլոն Մասկը կարող է դառնալ «նոր ԱՄՆ-ի նոր դեմքը»։
Նրա կարծիքով՝ նախագահական ընտրությունների ժամանակ կարող է հաղթել նախկին ղեկավար Դոնալդ Թրամփից կամ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից ավելի մեծ հեղինակություն ունեցող մեկը, օրինակ՝ «նույն լեգենդար Իլոն Մասկը»։
Ըստ Մեդվեդևի` Մասկի հաղթանակն ընտրություններում հետաքրքիր զարգացում կլիներ։
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...