Ադրբեջանական անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ կարող է լինել. Բրունո Ռետայո
Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը`մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է 1lurer.am-ը:
«Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու վերականգնել Հայաստանի հետ ԼՂ կապը:
Ինչ իմաստ ունի 1915 թ. զոհերի հիշատակի ոգեկոչումը, եթե մենք աչք ենք փակելու ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ ու կրոնական զտման վրա»,- հայտարարել է Ռետայոն` Տեղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է` վտանգ կա, որ ադրբեջանական զորքերի կողմից դեպի ԼՂ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջի վրա, նոր վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի մշտական փակման:
Նմանատիպ հոդվածներ
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...